Գլխավոր » Լրահոս

Պարզվել է, որ ռումբի մասին ահազանգը կեղծ էր

Փետրվար 25, 2010թ. 16:44

pek1_214946966Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին` օրվա ընթացքում շրջանառվող տեղեկությունները կեղծ դուրս եկան:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 11:15-ի սահմաններում Ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Պետեկամուտների կոմիտեի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված և, կպայթի ժամը 13-ին:

Այդ ահազանգն ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր են մեկնել Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները: Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները տարհանվել են շենքից, եւ ավելի քան 3,5 ժամ պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքներ են իրականացվել: Ժամը 15-ին մոտ որոնողական աշխատանքները ավարտվել են, պարզվել է, որ ահազանգը կեղծ էր:

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հեռախոսազանգի հեղինակին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն