Գլխավոր » Լրահոս

Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանն այցելել է Ալեքսանդրիա

Փետրվար 25, 2010թ. 16:55

Փետրվարի 22-24-ը Եգիպտոսի «հյուսիսային մայրաքաղաք» Ալեքսանդրիայում էր գտնվում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, որտեղ նրան ընդունել է Ալեքսանդրիայի նահանգապետ, գեներալ Ադել Ալի Լաբիբը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների զարգացման ընթացքի կապակցությամբ եւ քննարկել Ալեքսանդրիայի նահանգի ընդգրկմամբ երկկողմ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Մասնավորապես կարեւորվել է Ալեքսանդրիայի գործարարների ներգրավումը հայ-եգիպտական գործարար ծրագրերում, նաեւ` այս տարվա աշնանը Եգիպտոսում նախատեսվող Հայաստանի մշակութային օրերի շրջանակներում Ալեքսանդրիա քաղաքում որոշակի միջոցառումների կազմակերպումը:

Դեսպան Մելքոնյանը հանդիպումեր է ունեցել նաեւ տեղի Գործարարների միությունում, Ալեքսանդրիայի գրադարանում եւ համալսարանում:

Այցի ընթացքում դեսպան Մելքոնյանը հյուրընկալվել է Ալեքսանդրիայի Հայոց առաջնորդարանում, ուր զրուցել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ` պարզաբանումներ տալով հայրենիքի շուրջ նրանց հուզող բազմաթիվ հարցադրումներին:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն