Ադրբեջանի ՊՆ նախարար. «Հարավային Կովկասում մեծ պատերազմն անխուսափելի է»
Փետրվար 25, 2010թ. 17:13
Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը ևս 15 տարի սպասել չի կարող: «Այսուհետ խոսքը զինվորականներինն է,- փետրվարի 25-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:
Այս մասին տեղեկացնում են տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Եթե օկուպանտ Հայաստանը չազատի մեր տարածքները` Հարավային Կովկասում մեծ պատերազմն անխուսափելի է»,- հայտարարել է Աբիեւը:
Տեղեկացնենք, որ Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:
ArmAr.am












