Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցի «Մոսկվա» կինոթատրոնի տեղում

Փետրվար 25, 2010թ. 17:50

peterpaul «,Մոսկվա,, կինոթատրոնի ամառային դահլիճի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով կօտարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Այսպիսի որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում` ընդունելով «,Մոսկվա կինոթատրոն,, ՍՊԸ տնօրինության համապատասխան առաջարկությունը։

Հիշյալ տարածքում կկառուցվի խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու նման եկեղեցի։

Պատմություն.

Երևանի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին գտնվում էր Շահարում: Խորհրդային իշխանության որոշմամբ 30-ականների սկզբին այն հիմնովին ավերվեց և նրա տեղը կառուցվեց «Մոսկվա» կինաթոտրոնը: Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, որոշ տվյալներով, Երևանի հնագույն եկեղեցիներից էր, կառուցված V-VI դարերում:
Հին մնացորդների վրա, որոնք պահպանվել էին արևելյան մասում, այն վերստին կառուցվել է 1679 թվականի երկրաշարժից հետո, ամենայն հավանականությամբ XVII-րդ դարի վերջին:

Սուրբ Առաքյալներ Պողոսի և Պետրոսի անունները կրող եկեղեցին պատկանում էր եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, անգմբեթ էր: Ընդարձակ աղոթասրահի արևելյան կողմում տեղավորված էին ավագ խորանը՝ կողքին զույգ ավանդատներով:
Աղոթասրահը մուտքեր ուներ հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը զուսպ էր, անպաճույճ: Ներսում ավագ խորանի երկու կողմերի պատերի հարթությունը պատած էր տարբեր ժամանակների որմնանկարների 6 շերտով, որոնցից վերին երկուսը պաստառի, իսկ խորքերինը՝ կրածեփի վրա: Եկեղեցին քանդելիս դրանք շերտ առ շերտ հանվել ու փոխադրվել են տարբեր թանգարաններ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն