Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքիայի նպատակն է` Հայոց Ցեղասպանության փաստը պատմաբանների քննարկման նյութ դարձնելը

Փետրվար 25, 2010թ. 17:32

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը ասել է. «Թուրքիային չի հետաքրքրում` Հայաստանը կվավերացնի՞ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ, քանի որ արդեն հաստատել է իր դիրքորոշումն այդ հարցում»:

Դեսպանը նաև անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մարտի 1-ին սպասվող քննարկմանը: Նա  հայտարարել է. «Ամերիկացի օրենսդիրներն իրենց գործով չեն զբաղվում». «Քաղաքական գործիչները պետք է զբաղվեն իրենց գործով, իսկ պատմաբանները` պատմությամբ»: Այս հայտարարությամբ դարձյալ ի ցույց է դրվում թուրքերի հիմնական նպատակը, այն է` կասեցնել աշխարհում Հայոց Ցեղասպանության  ճանաչման գործընթացը և այն դարձնել, ընդամենը, պատմաբանների հանձնաժողովի քննարկման նյութ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն