Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

«Քուրդ ժողովրդի կամքի ուժը մեծ է, և թուրքական զնդանները չեն դիմանա այդ ուժին»

Փետրվար 26, 2010թ. 10:35

output_fileՓետրվարի 25-ին Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը եւ կուսակցության այլ անդամներ ցույցեր են կազմակերպել  Իգդիր ու Բայազետ քաղաքներում: Նրանք իրենց ելույթներում խստորեն քննադատել են թուրքական իշխանությունների կողմից իրականացվող հակաքրդական քաղաքականությունը:

Իգդիր այցելելու նրանց հիմնական նպատակը եղել է թուրք ոստիկանների կողմից ձերբակալված Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշին աջակցություն

հայտնելը:

«Քվեարկությամբ ընտրվածների հանդեպ պետք է հարգանք ցուցաբերել: Ցավոք, ընտրություններից անմիջապես հետո նախարար Ջեմիլ Չիչեքը հայտարարում է, որ քրդերը Իգդիրը վերցեցին ու Հայաստանի սահմանին հաստատվեցին: Երբ մենք Իգդիրում իշխանության չէինք, մի՞թե Իգդիրը Հայաստանի սահմանին չէր: Բայց հիմա սահմանին հաստատված ուրիշ բան կա եւ այդ բանը մեր համբերությունն է: Իշխող «Արդարություն եւ զարգացում“ կուսակցությունը եւ Ջեմիլ Չիչեքը պետք է սա գիտակցի», -ասել է  Դեմիրթաշը Իգդիրի քաղաքապետարանի դիմաց ելույթի ժամանակ:

Ելույթից հետո Դեմիրթաշը եւ իրեն ուղեցող անձինք այցելել են հայկական պատմական Դարոյնքի բերդի հարեւանությամբ գտնով Իսհաք փաշայի պալատ:

Դեմիրթաշը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը մեղադրել է քուրդ քաղաքական գործիչների հանդեպ դատական «ցեղասպանություն» իրականացնելու համար։

«Ամեն անգամ «Էրգենեկոնի» գործով ձերբակալություններից հետո հավասարակշռությունը պահպանելու համար թուրքական իշխանությունը սկսում է քուրդ գործիչներին ձերբակալել։ Սակայն, թող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը իմանա, որ այս իրադարձություններին զոհ դարձած քուրդ քաղաքական գործիչների դեմ իրականացրած քայլերի դիմաց հատուցելու է։ Մենք ուզում ենք, որ սա լավ իմանան»,-նշել է Սելահաթին Դեմիրթաշը։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն