Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Մարտի 1-ից կբացվի Վերին Լարսի անցակետը

Փետրվար 26, 2010թ. 12:20

verkhniy_larsՎրաստանի ԱԳՆ-ն հաստատել է շրջանառվող այն տեղեկությունը, որ մարտի 1-ից կբացվի Վերին Լարսի անցակետը։ Շվեյցարիայի միջնորդությամբ` վերջապես Վրաստանն ու Ռուսաստանը այս շատ կարևոր խնդրի շուրջ եկել են համաձայնության։

«Մարտի 1-ին նախատեսվում է պաշտոնապես բացել անցակետը։ Այն այսօր արդեն պատրաստ է աշխատանքին»,- տեղեկացրել են Վրաստանի ԱԳ նախարարությունից։

Վրաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեցող ռուս-վրացական սահմանային այս անցակետը չի գործում 2006 թվանկանից ի վեր։ Այն փակվել էր ռուսական կողմի որոշմամբ՝ վերակառուցման նպատակով կամ պատճառաբանությամբ։ Գաղտնիք չէ, որ անցակետի փակումը առավելապես կապվում է ռուս-վրացական հարաբերություններում գոյություն ունեցող լարված իրավիճակի հետ։

Նշվում է, որ 2009թ. մայիսին արդեն վերակառուցման հետ կապված շինարարությունն ավարտված էր։ Հոկտեմբերի վերջին արդեն երկու երկրների միջև  անցակետը բացելու ուղղությամբ բանակցություններ էին ընթանում։

Իսկ 2009թ. տարեվերջին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է, որ անցակետը կբացվի 2010թ. մարտի 1-ին։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն