Կհիմնվի հայագիտական նշանակության խոշոր կենտրոն
Փետրվար 26, 2010թ. 13:50
Հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու ծրագիրը, որը նախատեսված է իրականացնել 2010-2013 թվականներին, պահանջելու է 100 միլիոն դրամի ներդրում: Այս մասին լրագրողներին հայտնել են փետրվարի 26-ին կրթության եւ գիտության նախարարությունում` նախարարության եւ «Հայ դատ» հիմնադրամի միջեւ հուշագրի ստորագրության արարողության ժամանակ:
Մասնավորապես ԿԳ նախկին փոխնախարար ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն ասել է, որ նախատեսվում է 21 դպրոցներում ստեղծել տեխնիկապես հագեցած մեկական դասարաններ, իսկ ավելի ուշ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում հիմնել հայագիտական նշանակության խոշոր կենտրոն, որտեղ կսովորեն առավել օժտված երեխաները:
ArmAr.am












