Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ցեղասպանություն

Նոր սումգայիթներ հնարավոր չէ բացառել քանի դեռ նախորդներին չի տրվել գնահատական

Փետրվար 26, 2010թ. 14:35

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել՝ կապված Սումգայիթյան Ցեղասպանության 22-րդ տարելիցի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ուղիղ 22 տարի առաջ այս օրը Ադրբեջանի հայաշատ Սումգայիթ քաղաքում սկսվեց այն, ինչ սերունդներն հիշելու են իբրև հայերի զանգվածային կոտորած և տեղահանություն: Այդ երկրի քաղաքական իշխանության բացարձակ աջակցությամբ և պատվերով ազերի վայրագ ամբոխը հարձակվեց խաղաղ ապրող հայ բնակչության վրա, կոտորեց և անդամալույծ դարձրեց շատերին: Այդ ողբերգական օրերից տարիներ անց „քաղաքակիրթ և մարդու իրավունքների պաշտպան“ միջազգային հանրությունը որևէ իրավական գնահատական չի տվել սումգայիթյան Եղեռնին: Ավելին, Ադրբեջանը մինչև այսօր շարունակում է իր ռազմաշունչ ճոռոմաբանությունը՝ պատերազմի սպառնալիքներ տեղալով Հայաստանի և Արցախի վրա:

Սումգայիթը Ցեղասպանություն էր, որի հիմքը դրվեց դեռ անցած դարի սկզբին, շարունակվեց տասնյակ տարիներ և հասավ մինչև Բաքու և Մարաղա:

Նոր սումգայիթներ հնարավոր չէ բացառել այնքան ժամանակ, քանի դեռ նախորդներին չի տրվել իրավական գնահատական, չեն հայտնաբերվել և իբրև ռազմական հանցագործներ չեն դատապարտվել Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերի կազմակերպիչները»:


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն