Գազը թանկանում է
Փետրվար 26, 2010թ. 14:20
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց գազի նոր սակագինը։ Մինչև 1000 խմ սպառողների համար այն 1 խմ դիմաց կկազմի 132 դրամ. ներկայումս այն 96 դրամ է: 10 հազար խմ-ից ավելի գազ օգտագործողների համար գազի սակագինը 1000 խմ-ի համար կկազմի 243,13 դրամ:
Նոր սակագները կգործեն 2010թ. ապրիլի 1-ից։
Նշենք, որ «Հայռուսգազարդն» առաջարկել էր 1 խմ գազի գինը մինչեւ 10.000 խմ սպառողների համար 96 դրամից դարձնել 136 դրամ:
ArmAr.am












