Գլխավոր » Լրահոս

Լրագրողական մրցույթի արդյունքներն ամփոփվել են

Փետրվար 26, 2010թ. 16:22

Այսօր տեղի ունեցավ «Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների և պատանիների իրավունքների խթանում» ծրագրի շրջանակներում հայտարարված լրագրողական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Նշված էր երկու անվանակարգ` հոգեկան առողջության հիմնախնդիրները լուսաբանող հեռուստահաղորդման սցենար և հոդված:

Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության, իսկ համաֆինանսավորվումը` «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի կողմից:

Ներկայացված հոդվածներից հաղթող է ճանաչվել Աշխեն Հայրապետյանի` «Աստծո տված ամենամեծ պարգևը երեխան է» հոդվածը, իսկ հեռուստահաղորդման սցենար անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին Շողակաթ հեռուստաընկերությունից Կարինե Հարությունյանի «Աշխարհում` աշխարհով» սցենարը և Արարատ հեռուստաընկերությունից Ցվետանա Պասկալևայի` «Մտավոր անկարողություններ ունեցող մարդկանց նկատմամբ հասարակության դեստիգմատիզացիան» սցենարը:

Ցվետանա Պասկալևան իր խոսքում նշեց, որ ինքը ցանկանում է օգնել հոգեկան առողջական խնդիրներ ունեցողներին, որպեսզի կարողանան լիարժեքորեն աշխատանք գտնել և հավասար ընդունվեն հասարակության կողմից:

Հաղթողները ստացան դրամական պարգևներ, իսկ շնորհակալագրերի արժանացան ևս մի քանի լրագրողական աշխատանքներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն