Ադրբեջանցիներն ակամայից մատնում են իրենց սուտը
Ադրբեջանն այնքան է խճճվել իր տարածած սուտ տեղեկատվության մեջ, որ երբեմն-երբեմն չի էլ հասկանում, թե ակամայից ինչպես է լույս սփռում իրականություն վրա։
Այսօր «Vesti.az» էլեկտրոնային լրատվամիջոցը մի հարցազրույց է զետեղել իր էջերում, որտեղ ռուսական «Новая газета» թերթի լրագրող Վիկտորյա Իվլիևան պատմում է, թե Խոջալուի ազատագրման պահին ինչպես է ինքը` որպես ազատ լրագրող, գտնվել Խոջալուում և ինչ է տեսել այնտեղ։
Լրագրողը փաստում է, որ մեռած մարդկանց, ինչպիսիք իր ռեպորտաժում ցուցադրում էր Չինգիզ Մուստաֆաևը, ինքն այնտեղ չի տեսել։ Այսինքն, հիմք ընդունելով ռուս լրագրողի պատմածները, կարելի է հաստատ ասել, որ քանի որ նա այնտեղ դիակներ չի տեսել, ուրեմն՝ դրանք չեն եղել։
Ուստի՝ փաստ 1. Եթե չկան դիակներ, ուրեմն՝ չկան զոհեր, եթե չկան զոհեր, ուրեմն՝ Խոջալուն ազատագրողները չեն սպանել խաղաղ բնակչությանը, եթե չեն սպանել, ուրեմն՝ ադրբեջանական ֆիլմերում ներկայացված Խոջալուի սպանվածները Խոջալուինը չեն, ասել է թե՝ Խոջալուում իբր տեղի ունեցած «ցեղասպանության» մասին ադրբեջանական փաստարկներն ապատեղեկատվություն է։
Այսինք, այս ամենից կարելի է հանգել այն հետևության, որ Ադրբեջանը զբաղվել է իր վրա ցեղասպանություն գրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով այլ տեղերից դիակների ներմուծման ոչ քաղաքակիրթ մի շարք եղանակներ։
Բացի այդ, լրագրողը նշում է, որ Խոջալուում ադրբեջանցի խաղաղ բնակչություն չկար, այնտեղ ադրբեջանցիների կողմից բռնի կերպով բնակեցված թուրք մսխեթցիների մի քանի հարյուր ընտանիքներ էին, որոնց, Խոջալուի ազատագրումից հետո, հայկական կողմը տեղափոխեց Ստեփանակերտ, որտեղ նրանց կերակրում էին, և որոնց հետագայում փոխանակեցին ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիների հետ։
Այստեղից հաջորդ հետևությունը. պարզվում է` մարդկանց ուտեցնել, խմեցնել ու հետո իրենց հայրենիք ուղարկելը ադրբեջանցիների մտածողությամբ համարվում է ցեղասպանություն։ Այսինքն, եթե նրանց գիտակցության մեջ ցեղասպանությունը սա է, բնական է, որ Սումգայիթում ու Բաքվում կազմակերպված հայ ազգաբնակչության մասսայական սպանությունները նրանց համար ցեղասպանություն լինել չէին կարող։
ArmAr.am












