Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

7 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ`Հայաստանի սոցիալական կարիքների համար

Փետրվար 26, 2010թ. 18:42

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը  հաստատել է 7 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` «Հայաստանում սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրի (ՀՍՆՀ III) երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման համար: Այն կօժանդակի Հայաստանի կառավարության` սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերին` աշխատուժ պահանջող ենթակառուցվածքային ծրագրերի ընդլայման միջոցով: Այս մասին ասված է ՀԲ հայաստանյան գրասենակի տարածած մամլո հաղորդագրությն մեջ:

«Ենթակառուցվածքային բացեր» կան ամբողջ Հայաստանում` նորոգման կամ վերակառուցման կարիք ունեցող դպրոցներ, մանկապարտեզներ, խմելու ջրի խողովակաշարեր, համայնքային կենտրոններ և առաջնային բուժօգնության կլինիկաներ կամ ամբուլատորիաներ: Վիճակը ծանր է գյուղական շրջաններում, հատկապես` հեռավոր ու մեկուսացած համայնքներում, ինչպես նաև աղետի գոտում: Ընդհանուր առմամբ, ծրագիրն ուղղված է տնտեսական ճգնաժամից առավել տուժած բնակչությանը: Լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի այդ և մի շարք այլ կարիքների բավարարմանը միջին ժամկետներում` նաև որպես կառավարության հակաճգնաժամային ծրագրի մաս»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նույն օրը ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև Հայաստանին 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու որոշումը` «Սոցիալական ապահովության վարչարարություն» ծրագրի (ՍՊՎԾ) լրացուցիչ ֆինանսավորման համար: Այն կնպաստի ՍՊՎԾ ընթացիկ ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների ընդլայնմանը` ինստիտուցիոնալ հզորացման և սոցիալական ապահովության ծրագրերի թիրախավորման բարելավման միջոցով սոցիալական պաշտպանության և աշխատանքի տեղավորման ծառայությունների մատուցումն առավել կատարելագործելու նպատակով:

Այս ծրագրի հիմնական թիրախային խումբն աշխատանք փնտրողներն են` աշխատանքային կարիերայի հետամուտ երիտասարդները, գյուղական շրջանների գործազուրկ բնակչությունը, ինչպես նաև սոցիալապես անապահով ու խոցելի ընտանիքները, ներկա և ապագա թոշակառուները, հաշմանդամները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն