Բարձրացավ և գազի և ջրի սակագինը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր առավոտ տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել ապրիլի 1-ից բնակիչների համար մատակարարվող գազի սակագինը 1 խմ դիմաց 96 դրամից դարձնել 132 դրամ, իսկ խոշոր սպառողների համար 1000 խմ դիմաց` 243 դոլար:
Դրան հաջորդած նիստում քննարկել է «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և «Նոր ակունք» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցերը:
Եվ այսպես, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է.
1. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար 172,2 դրամ սակագին՝ ներառյալ ԱԱՀ-ն:
2. “Լոռի-ջրմուղկոյուղի ” փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար 180,98 դրամ սակագին՝ ներառյալ ԱԱՀ-ն:
3. «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար 202,63 դրամ սակագին՝ ներառյալ ԱԱՀ-ն:
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2010 թվականի ապրիլի 1-ից:
ArmAr.am












