Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ նախագահը կարևորել է մայրաքաղաքի համաչափ զարգացումը

Փետրվար 26, 2010թ. 19:15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 26-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացման ծրագրերին: Այս մասին հյատնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, Ստեփանակերտի զարգացման հիմնադրամի տնօրեն Դավիթ Չիթչյանը եւ «Ճարտնախագիծ» ՍՊԸ  տնօրեն Մամիկոն Ֆարսյանը:

Հանրապետության ղեկավարը կարեւորել է մայրաքաղաքի համաչափ զարգացումը` այն համարելով լավ խթան երկրի տնտեսության առաջընթացի համար: Նախագահն ընդգծել է նախատեսվող աշխատանքների պատշաճ եւ որակյալ իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն