Հունահայ երիտասարդների ցույցը` Ադրբեջանի դեսպանատան դիմաց
Փետրվար 26, 2010թ. 19:40
Վաղը` փետրվարի 27-ին, Աթենքում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության շենքի առջեւ ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ բողոքի ցույց է տեղի ունենալու:
ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական թեւի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է. «1988 թվականից ի վեր՝ յուրքանչյուր տարվա փետրվարի 28-ին, ամբողջ հայությունը հիշում է ադրբեջանական Սումգայիթ քաղաքի հայ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած արյունալի ոճիրը, որին զոհ գնացին նաեւ Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշքեսանի, Բաքվի եւ այլ բնակավայրերի հայեր»:
ArmAr.am












