ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը խոստովանել է սխալը
Փետրվար 27, 2010թ. 09:30
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ սխալ էր 2008 թվականի կովկասյան իրադարձությունների պատճառով ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի գործունեության կասեցումը: «Դա միայն վատացրեց Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները»,- ասել է նա: Խոսքը վերաբերում է 2008-ի ամռանը Հարավային Օսեթիա ռուսական զորք մտցնելուն և վրացական զինուժը դուրս մղելուն:
Ասել կուզի` Վրաստանը այն գործոնը չէ, որի պատճառով ՆԱՏՕ-ն պատրաստ է գժտվել Ռուսաստանի հետ: Իսկ այդ հաշվարկը, փաստորեն, Վրաստանի ներկայիս իշխանությունների միակ հաղթաթուղթն էր:
ArmAr.am












