Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրք գեներալը բողոքել է, որ իրեն ձերբակալել են «ASALA»-ի դեմ պայքարելու համար

Փետրվար 27, 2010թ. 12:30

5674c438048802ab805930ae7468124e«Էրգենեքոն»-ի գործով դատավարության շրջանակներում ձերբակալված և գլխավոր մեղադրյալներից մեկը հանդիսացող պաշտոնաթող զինվորական, գեներալ-մայոր Վելի Քյուչուքը 137-րդ դատալսման ժամանակ հայտարարել է, որ իրեն ձերբակալել են «ASALA» (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, (ՀԱՀԳԲ)-ի դեմ կռիվ տալու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Fırat» լրատվական գործակալությունը:

Տեղեկացնենք, որ «Էրգենեքոնը» ընդհատակյա ահաբեկչական խմբավորում է, որը ծրագրել էր պետական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում: 2008-ի հոկտեմբերին սկսված այդ դատավարությունը թուրքական մամուլում որակվել է որպես դարի դատավարություն: Բավական է միայն նշել, որ այդ գործի մեղադրական զեկույցը կազմված է 2500 էջից:

Վելի Քյուչուքը, ընդգծելով իր ունեցած մեծ ներդումը թուրքական բանակի հզորացման գործում, դատարանում ասել է. «Ես նույնիսկ աննշան սխալ թույլ չեմ տվել երկրիս ու ազգիս հանդեպ: Ես մաքուր եմ»:

Ձերբակալված այս զինվորականն իր հեղինակած պետական դավադրությունը քողարկելու համար որպես վահան են օգտագործում հայատյացությունն ու Խոջալուի վերաբերյալ ադրբեջանահոդ (ստահոդ) տեղեկությունները.

«Իմ ձերբակալության պատճառն այն է, որ ես հայերի դեմ եմ դուրս եկել: Ինձ այստեղ են բերել, որովհետև դատապարտել եմ Խոջալուի կոտորածները, որովհետև պայքարել եմ «ASALA»-ի դեմ»,- հոխորտացել է թուրք գեներալը:

Հիշեցնենք, որ «ASALA»-ն որպես ռազմաքաղաքական ընդահատակյա կառույց հիմնադրվել է 1975-ին։ Հայ դատի արդարացի լուծմանը հետամուտ «ASALA»-ի նպատակ ուներ ռազմական գործողությունների միջոցով համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Հայկական Հարցի վրա, թուրքական եղեռնագործ պետությանը ստիպել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և հայրենազրկված հայերին վերադարձնել բռնազավթված Արևմտյան Հայաստանը։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն