Իռլանդական U2 խումբը 2009թ. վաստակել է 108մլն դոլար
Փետրվար 27, 2010թ. 10:58
Իռլանդական U2 խումբը գլխավորում է այն երաժիշտների վարկանիշային աղյուսակը, որոնք համերգային գործունեությամբ, երաժշտական արտադրանքի վաճառքով բոլորից շատ փող են աշխատել: Billboard հանդեսի տվյալներով, այս խումբն ստացել է 108մլն դոլար և իր ամենամոտ հետապնդողից գրեթե կրկնակի ավելի է վաստակել:
Մեկ տարի առաջ առաջին տեղն զբաղեցնող Մադոննան այժմ 3-րդն է` 47մլն դոլար:
ArmAr.am












