Արցախի նախագահը հարգել է Սումգայիթի զոհերի հիշատակը
Փետրվար 27, 2010թ. 13:30
Սումգայիթի ջարդերի 22-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 27-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը`
հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին հայտնել է է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունը:
ArmAr.am












