Ուկրաինան ցանկանում է մտնել ԱՀԿ-ի մեջ
Փետրվար 27, 2010թ. 09:00
«Ուկրաինան չի պատրաստվում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ լինել միասնական մաքսային միության մեջ», հայտարարել է այդ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Իրինա Ակիմովան: Նրա խոսքով, Վիկտոր Յանուկովիչը հստակ ասել է, որ միջազգային համագործակցության ոլորտում Ուկրաինան առաջնորդվելու է արդեն գոյություն ունեցող համաձայնագրերով: «Քանի որ դա կարող է բարդություններ առաջացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության մեջ մտնելու առումով, ուստի այդ հարցը ոչ այսօր, ոչ վաղը օրակարգում լինել չի կարող».- ասել է նա: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ArmAr.am












