Գլխավոր » Լրահոս

Հուշաքար`Հենրիկ Գասպարյանի ծննդյան հարյուրամյակին

Փետրվար 27, 2010թ. 16:46

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է հայկական շախմատի ականավոր դեմքերից մեկի` Հենրիկ Գասպարյանի ծննդյան հարյուրամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Կառավարության ղեկավարը ներկա է եղել Հենրիկ Գասպարյանի հուշաքարի բացման արարողությանը, այնուհետեւ հարգանքի տուրք է մատուցել Հենրիկ Գասպարյանի եւ աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին:

Հենրիկ Գասպարյանի ծննդյան հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում, դիմելով ներկաներին, վարչապետը նշել է. «Այսօր մեր շախմատային հանրության համար մեծ եւ գեղեցիկ տոն է: Մենք նշում ենք շախմատի ակնառու ու նշանավոր գործիչերից մեկի` Հենրիկ Գասպարյանի ծննդյան հարյուրամյակը: Ցանկացած մարդ, ով մոտ է շախմատին, ծանոթ է նրա հարուստ ժառանգությանն ու ներդմանը շախմատի զարգացման գործում` ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային ասպարեզում»: Ըստ կառավարության ղեկավարի` Հենրիկ Գասպարյանի կազմած  էտյուդներն եւ դասագրքերը բազմաթիվ տաղանդաշատ շախմատիստների համար եղել են ուղենիշ:

Իր խոսքում գործադիր ղեկավարը կարեւորել է նաեւ շախմատի պրոպագանդումն ու հայկական շախմատային դպրոցի հեղինակության շարունակական բարձրացումը:

Վարչապետը, միջոցառման կազմակերպիչների ու պատվո հյուրերի հետ միասին մարել է Հենրիկ Գասպարյանի հարյուրամյակին նվիրված նամականիշերը: Հանդիսության ավարտին Տիգրան Սարգսյանը մրցանակներ է հանձնել Հայաստանի շախմատային խնդրիների ու էտյուդների լուծման անդրանիկ առաջնության հաղթողներին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն