Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Հայկական Օշվանքը վերականգնելու համար թուրքերը փող չունեն

Փետրվար 27, 2010թ. 16:55

6df10ba3bbc7167ffb50f109796b7d69Էրզրումի նահանգում գտնվող պատմական հայկական Օշվանքը կվերականգնվի Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության գումարներով։

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:  Վերջիններս փաստում են, թե  Էրզրումի նահանգի Չամլըյամաչ գյուղում գտնվող Օշվանք եկեղեցին կվերանորոգվի, բայց նախնական հաշվարկների հիման վրա տրամադրած 60 հազար թուրքական լիրան չի բավականացնի:

Էրզրումի հուշարձանների պահպանության վարչության տնօրեն Սուաթ Բաքըրը ասել է, թե  վերանորոգման համար անհրաժեշտ եւս 200 հազար լիրա ստանալու համար դիմել է թուրքական կառավարությանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն