Թուրքիայում մարտի 4-ին սպասում են անհանգստությամբ
Մարտ 1, 2010թ. 10:20
Երեկ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները վարչապետ Էրդողանին հարց են ուղղել` Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման վերաբերյալ: Թուրքիայի վարչապետն ի պատասխան լրագրողների հացին` ասել է, որ բանաձևի ընդունումը հարված կհասցնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
ArmAr.am












