Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Էրդողանը պատիվ է պահանջում

Մարտ 1, 2010թ. 11:16

TURKEY POLITICSՎերջին շրջանում Թուրքայի վարչապետը Ռ. Էրդողանը դատարական ատյաններում ժամանակ առ ժամանակ ստիպված է պաշտպանել իր կամ իր կնոջ պատիվը։ Թուրքիայի վարչապետը հիմա էլ դատական նոր գործընթացի մեջ է մտնել՝ իր արժանապատվությունը պաշտպանելուն համար։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բալիքեշիրի զինվորական դիրքերից մեկում, գիշերային հերթապահության ժամանակ որպես նշանաբան հնչել է այսպիսի արտահայտություն`  «Վարչապետը սրիկա է»։

Այս գործով որպես մեղադրյալներ դատարանի առջև կկանգնեն այն պաշտոնատար անձինք, ովքեր հաստատել են փետրվար ամսվա նշանաբանների ցուցակը։

Ըստ թուրքական «Զաման» պարբերականի, չարաբաստիկ այդ ցուցակի տակ ստորագրել են Էրդեկայի ռազմածովային կայանի հրամանատար, 1-ին աստիճանի կապիտան Բ. Կեչեջին և սերժանտ Չ. Գյուլերին։

Թուրքիայի Գլխավոր շտաբում այս միջադեպի հետ կապված նախաքննություն է սկսվել։ Սերժանտն արդեն նախնական կալանքի է վերցված։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն