Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Երևան է ժամանում ԵՄ պատվիրակությունը

Մարտ 1, 2010թ. 11:25

Այսօր՝ մարտի 1-ին,  Երևան կժամանի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությունը՝ ԵՄ-ում նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորությամբ: ՀՀ ղեկավարության հետ ԵՄ պատվիրակության հանդիպումները կսկսվեն երեքշաբթի առավոտյան։

Այցի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու գործընթացին նոր թափ հաղորդելու հնարավորությունների շուրջ։

Մարտի 2-ի երեկոյան ԵՄ բարձրաստիճան պատվիրակությունը կմեկնի Բաքու։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն