Վանկուվերից՝ Սոչի
Մարտ 1, 2010թ. 12:26
Կանադական Վանկուվեր քաղաքում այսօր՝ Երևանի ժամանակով ուշ գիշերին, տեղի ունեցավ Ձմեռային 21-րդ օրիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Արարողության ընթացքում օլիմպիական դրոշը հանձնվեց հաջորդ՝ Ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերի քաղաք Սոչիի քաղաքապետին։
Նշենք, որ 21-րդ օլիմպիական խաղերին մասնակցել է 82 երկրների 2,5 հազար մարզիկ։ Հայաստանն այս օլիմպիադայում ներկայացնում էին ընդամենը 4 մարզիկներ՝ դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը և Քրիստինե Խաչատրյանը լեռնադահուկորդներ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը և Արսեն Ներսիսյանը, որոնք որևէ հաջողություն չարձանագրեցին։
ArmAr.am












