Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սարգսյանը Բաթումիի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում մասնակցել է կիրակնօրյա պատարագին

Մարտ 1, 2010թ. 13:12

MAR_8609 copyՎրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի երկրորդ օրը Նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումիի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցիում մասնակցել է մատուցված կիրակնօրյա պատարագին, մոմ վառել, այնուհետեւ ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքար-հուշակոթողին: Նախագահ Սարգսյանը եկեցեղու բակում շփվել է նաեւ պատարագին մասնակցած Աջարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

Այցի ավարտին երկու պետությունների ղեկավարները ամփոփել են այցի արդյունքները: Միխեիլ Սաակաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ Բաթումիում կայացած ոչ ֆորմալ հանդիպման կապակցությամբ եւ նշել. «Մենք պայմանավորվել ենք ինտեգրել մեր տնտեսությունները, ավելի հաճախ շփվել, ավելի մեծ ջանքեր գործադրել մեր ժողովուրդների էլ ավելի մերձեցման ուղղությամբ, չնայած այդ հարաբերություններն ինքնին շատ սերտ են: Ապագայում նման հանդիպումներն ավելի ինտենսիվ բնույթ կունենան` հանուն այն ամենի, ինչ մենք անում ենք մեր ժողովուրդների համար: Մենք փոքր երկրներ ենք եւ անհրաժեշտ ենք մեկս մյուսին: Մենք կախված ենք միմյանցից եւ այդ փոխկախվածությունը պետք է ծառայեցնենք լավ գործեր կատարելուն՚:

Հայաստանի Հանրապետության Նախագահն իր հերթին, գոհունակություն հայտնելով իր վրացի գործընկերոջ հետ ունեցած քննարկումներից,  նշել է. ՙՄենք պետք է ավելի սերտորեն աշխատենք, շատ լրջորեն մտածենք ինտեգրացիոն գործընթացների մասին: Ես համոզված եմ, որ այս տարին մեր հարաբերությունների համար կդառնա բեկումնային, չնայած այդ հարաբերությունները միշտ էլ լավ են եղել ու հիմա էլ դրանք շատ լավ են: Բայց մենք սովոր ենք ոչ թե տեղում կանգնած չմնալ, այլ` առաջ գնալ»:

Կիրակի կեսօրին ավարտվել է Հայաստանի Հանրապետության ղեկավարի երկօրյա մասնավոր այցը հարեւան Վրաստան եւ Նախագահ Սերժ Սարգսյան վերադարձել է Երեւան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն