ԵՄ պատվիրակությունը կհանդիպի ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին
Մարտ 1, 2010թ. 13:00
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստան կժամանի Եվրոպական Միության պատվիրակությունը` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով նախարար Միգել Անխել Մորատինոսի (Miguel Angel Moratinos) գլխավորությամբ:
Այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Էդվարդ Նալբանդյանի եւ Միգել Անխել Մորատինոսի հանդիպումը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը` 10.00:
Հանդիպումից անմիջապես հետո ժամը` 11.05, ԱԳՆ ասուլիսների սրահում տեղի կունենա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
ArmAr.am












