«CBS»-ը Հայոց ցեղասպանության մասին տեսանյութ է հեռարձակել
Մարտ 1, 2010թ. 13:25
Թուրքական լրատմամիջոցները թուրք հանրությանն ահազանգում են, որ ամերիկյան հայտնի «CBS» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսանյութ է թողարկել:
Հաղորդման ընթացքում նշվել է, որ Սիրիայի Դեր Զորի անապատում կոտորվել է շուրջ 450 հազար հայ:
«Կոտորածի ապացույցներ ամեն քայլափոխի կան: Դրանք գտնելու համար հարկավոր է ընդամենը մի քիչ փորել անապատի հողը»,- ասվել է հաղորդման ընթացքում:
Նշվել է նաև, որ Ադոլֆ Հիտլերը հրեաներին ցեղասպանությունն իրագործելիս ոգևորվել է հենց Հայոց ցեղասպանության անպատժելիությունից:
Այս մասին տեղեկացնում է Panorama.am կայքէջը։
ArmAr.am












