Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Իրանում ձերբակալվել է ադրբեջանական ահաբեկչական խմբավորում

Մարտ 1, 2010թ. 14:50

terroristԻրանի  հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել են «Արեւմտյան Ադրբեջան նահանգի ընդհատակյա ահաբեկչական վահաբիստական խմբավորման» մի քանի անդամներ:

Իրանական մամուլի  հաղորդման համաձայն, Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է. «Անհանգստացած հասարակության կողմից մի քանի բողոք ստանալուց հետո վտանգավոր քրեական տարրերի խումբը բացահայտվել, ձերբակալվել եւ հանձնվել է դատական իշխանություններին»:

Տարածված հայտարարության մեջ չի նշվում ձերբակալվածների քանակի մասին, սակայն նշվում է, որ խումբը պատասխանատվություն է կրում անցյալ տարի Մահաբադ քաղաքում սունի առաջնորդի եւ թիկնապահի սպանության համար:
ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն