Գլխավոր » Լրահոս

«Հողի սեփականաշնորհումից հետո մեր երկրում այլ բարեփոխում չի իրականացվել»

Մարտ 1, 2010թ. 15:22

Գարնան առաջին օրվան ընդառաջ այսօր լրագրողների հետ է հանդիպել «Ագրարագյուղացիական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Բերբերյանը:

Հրաչյա Բերբերյանն ընդգծել է, որ հողի սեփականաշնորհումից հետո մեր երկրում որեւէ այլ բարեփոխում չի իրականացվել: Իրենց միությունը մշակել ու բարեփոխումների նոր ծրագիր է առաջարկում: Հայ գյուղացիները, գյուղմթերք արտադրողները պետք է կազմակերպություններ ստեղծեն:

«Դրանք կարող են լինել և սպառողական միություններ, և հասարակական կազմակերպություններ, այսինքն, այն բջիջը, որը գյուղում կսկսի աշխատել արտադրության համար, հենց դրանք էլ կլինեն պետության գործընկերը: Կարող է լինել նոր բաժնետիրական ընկերություններ` չխախտելով անհատ սեփականատիրոջ իրավունքը: Ինքը մնում է սեփականատեր, տարբեր ձևերով մասնակցում է գյուղի բարդ հարցերի լուծմանը` դա կլինի պարարտանյութ, դիզվառելիք, թունաքիմիկատ եւ ամենակարեւորը արտահանում»,- ասել է Հրաչյա Բերբերյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն