Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Ցեղասպանություն իրականացրած թո՞ւրքն է պահանջում ներողություն խնդրել

Մարտ 1, 2010թ. 15:50

genocidԻնչպես տեղեկացրել ենք, թուրքական լրատմամիջոցները թուրք հանրությանն ահազանգում են, որ ամերիկյան հայտնի «CBS» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսանյութ է թողարկել:

Հաղորդման ընթացքում նշվել է, որ Սիրիայի Դեր Զորի անապատում կոտորվել է շուրջ 450 հազար հայ:

«Կոտորածի ապացույցներ ամեն քայլափոխի կան: Դրանք գտնելու համար հարկավոր է ընդամենը մի քիչ փորել անապատի հողը»,- ասվել է հաղորդման ընթացքում:

Նշվել է նաև, որ Ադոլֆ Հիտլերը հրեաներին ցեղասպանությունն իրագործելիս ոգևորվել է հենց Հայոց ցեղասպանության անպատժելիությունից:

Եվ ահա, թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունները բողոքել են ամերիկյան CBS հեռուստաալիքով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հեռարձակված տեսաֆիլմի առնչությամբ:

Ամերիկայի թուրքական միությունների դաշնությունը (TADF) և Ամերիկայի թուրքական միությունների համագումարը (ATAA) նամակ են հղել CBS-ի տնօրինությանը` իրենց զայրույթն արտահայտելով հեռուստահաղորդման առնչությամբ: Բացի այդ, թուրքական կազմակերպություններն ամերիկաբնակ թուրքերին կոչ են արել հնարավոր բոլոր միջոցներով արշավ սկսել հեռուստաալիքի դեմ:

Ամերիկայի թուրքական միությունների համագումարի փոխնախագահ Ալի Չընարը հայտարարել է, որ իրենք շարունակելու են CBS-ի դեմ ուղղված արշավն այնքան ժամանակ, քանի դեռ հեռուստաալիքը ներողություն չի խնդրել:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն