Գլխավոր » Լրահոս

Կվերականգնվի՞ հայկական Բագրատունյաց թագավորության ժամանակ կառուցված կամուրջը

Մարտ 1, 2010թ. 16:10

Հայերի և թուրքերի միջև համաձայնություն է ձեռք բերվել համատեղ ուժերով վերականգնել Ախուրյան գետի կամուրջը: Այս մասին փոխանցում է թուրքական Radikal օրաթերթը:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ, 10-րդ դարում` Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում կառուցված և պատմական «Մետաքսի ճանապարհին» գտնվող կամուրջը վերականգնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի նախագահ դոկտ. պրոֆ. Գյուվեն Սաքը:

Կամուրջը վերականգնելու նախաձեռնության առնչությամբ Գյուվեն Սաքը երևանյան այցելության ժամանակ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամվելյանի, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ  Գյուվեն Սաքի նախաձեռնությունն արդեն իսկ արժանացել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հավանությանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն