Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ռուբեն Մելքոնյան.«Թուրքերը որոշակի զիջումների դիմաց կսառեցնեն Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը Կոնգրեսում»

Մարտ 1, 2010թ. 17:00

042334155550Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկման շուրջ Թուրքիայի բարձրացրած աղմուկին ու իրականացվող քայլերին նշեց, որ Թուրքիան« ընդհանրապես« պատանդ է իր իսկ քաղաքականության ձեռքը և տասնամյակներ շարունակ նրա կողմից վարվող ժխտողական քաղաքականությունն այսօր հանգեցրել է այն իրավիճակին, երբ ամեն ապրիլի 24-ի նախօրյակին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կանգնում է մեծ մարտահրավերների առաջ։

Թուրքագետը համոզված է, որ այս ամենը վերջ չունի և կարող է շարունակական  բնույթ կրել։ Սակայն, Թուրքիայում, այսօր միաժամանակ  ի հայտ է եկել և տիրապետող է դառնում մեկ այլ տեսակետ ևս, համաձայն որի, ապրիլի 24-ից առաջ նմանատիպ խնդիրների հետ չբախվելու համար թուրքերը փորձելու են փոխել իրենց մարտավարությունը։ «Այդ ճանապարհին, կարծում եմ, երկու զարգացում կարող է տեղի ունենալ. նախ, որ, ի վերջո, նրանք այլևս այդքան ակտիվ չեն զբաղվի ցեղասպանության հերքման քաղաքականությամբ, և նրանց համար  ոչ այնքան սկզբունքային կլինի ԱՄՆ  Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը, և ապա՝ կաշխատեն ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ դրանով փորձելով ստվերել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կամ տարբեր երկրների խորհրդարաններում Ցեղասպանության օրինագծերի ընդունումը»,- ասաց Ռ. Մելքոնյանը։

Թուրքագետի կարծիքով, Թուրքիան առայժմ կշարունակի իր նախկին քաղաքականությունը, արդյունքում՝ ԱՄՆ մեկնած թուրքական պատվիրակությունները, որոշակի զիջումների դիմաց մեծ խոստումներ տալով՝ կհասնի նրան, որ ԱՄՆ Կոնգրեսում կտապալվի կամ առնվազն՝ կսառեցվի այդ բանաձևը։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն