Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Բեռլինում հիշել են Սումգայիթի զոհերի հիշատակը

Մարտ 1, 2010թ. 16:30

Աշխարհի տարբեր երկրներում շարունակվում են  կազմակերպվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ իրականացված ոճիրի  զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:

Փետրվարի 27-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի են ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի 22-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` կազմակերպված գերմանահայ համայնքային կազմակերպությունների կողմից:

Բեռլինի Սբ. Լուիզեն եկեղեցիում տեղի է ունեցել սգո պատարագ, այնուհետեւ Շարլոտենբուրգի թաղապետարանի դահլիճում կազմակերպվել է Սումգայիթի զոհերի հիշատակի 22-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանիայում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Գայանե Ափինյանը եւ հայտնի հայագետ ու գիտնական Թեսսա Հովմանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Գերմանիայի հունական եւ իրանական համայնքների ներկայացուցիչներ եւ գերմանացիներ:

Միջոցառմանը ցուցադրվել են փաստավավերագրական տեսանյութեր սումգայիթյան ողբերգության վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն