Վրաստանում վերսկսվել է հայերեն հաղորդումների հեռարձակումը
Մարտ 1, 2010թ. 17:21
Մարտի 1-ից վերսկսվել է Վրաստանի հանրային հեռուստատեսությունով հայերեն հաղորդումների հեռարձակումը։ Այսուհետև «Մոամբե» տեղեկատվական ծրագրով, բացի վրացերենից, հաղորդվող լուրերը օրը մի քանի անգամ կհեռարձակվեն նաև Վրաստանում ապրող ազգային փոքրամանությունների լեզուներով։
Ինչպես հաղորդում է Վրաստանի ռուսալեզու «Կովկասյան առաջին» հառուստաալիքը նորությունների թողարկումները կհեռարձակվեն բնակչության համար հարմար ժամերին՝ երեկոյան եթերաժամերի ընթացքում։
Նշենք, որ Վրաստանի հեռուսատաեթերից նորությունների հայկական թողարկումը, որը հեռարձակվում էր շաբաթական 1 անգամ, այլ էլ՝ կեսօրիին, դադարեցվել էր անցած տարվա հոկտեմբերից։
ArmAr.am












