Սումգայիթի եղեռնագործության զոհերի ոգեկոչման և հիշատակի արարողություն Բուխարեստում
Մարտ 1, 2010թ. 18:02
Փետրվարի 28-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվել է Սումգայիթի եղեռնագործության զոհերի ոգեկոչման և հիշատակի արարողություն: Այս մասին հաղորդեցին ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Ներկաներին իրենց խոսքն են ուղղել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Եզրաս 0քահանա Բոգդանը, Ռումինիայի հայոց միության փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը:
Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինիայի հայոց միության մասնակցությամբ տեղի է ունեցել ծաղկեդնում եկեղեցու տարածքում գտնվող խաչքար-հուշարձանին:
ArmAr.am












