Գլխավոր » Լրահոս

Ամերիկացի դիվանագետ. «Մոտակա ամիսները Թուրքիայի համար լի են ծանր փորձություններով»

Մարտ 1, 2010թ. 18:13

Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չմիջամտի` Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, փոխանցելով Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մորտոն Աբրամովիչի կարծիքը:

Նրա խոսքերով` Վաշինգտոնը հույսեր էր տածում, թե Թուրքիայի խորհրդարանը մինչեւ ապրիլ կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն դա, հավանորեն, տեղի չի ունենա, եւ Վաշինգտոնը նախընտրում է լռություն պահպանել:

«Եթե այդ փաստաթուղթն ընդունվի` դա ոչ միայն լրջորեն կբարդացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները, այլեւ կհանգեցնի Անկարայի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությանը, ինչը ձեռնտու է Մոսկվային, Թեհրանին եւ Պեկինին, որոնք հենց դրան էլ սպասում են»,- ասել է Աբրամովիչը` հավելելով, որ «մոտակա ամիսները լի են լինելու ծանր փորձություններով»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն