Գլխավոր » Լրահոս

Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրություններում

Մարտ 1, 2010թ. 18:52

Այսօր ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպումներ է ունեցել ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Կասիմիի եւ Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Մուհամմադ ալ-Սուվեյդիի հետ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի շնորհակալական նամակ-հրավերները փոխանցելու նպատակով:

Շեյխա Լուբնայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների վերջին զարգացումները, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը գումարելու հնարավորությունները եւ տնտեսական բնույթի երկկողմ այլ հարցեր:

Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի հետ կայացած հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է հիմնադրամի հետ համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը: Հատկապես, շեշտադրումը կատարվել է մասնավոր սեկտորի հետ համատեղ ծրագրերի իրականացման եւ ուղղակի ներդրումային ծրագրերին մասնակցության վրա:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն