Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Թուրք պատվիրակները Վաշինգտոնում պատրաստվում են կանխել Ցեղասպանության բանաձևի ընդունումը

Մարտ 2, 2010թ. 10:15

kongresԻնչպես տեղեկացրել էինք, Հայոց ցեղասպանության N252 բանաձևի դեմ պայքարելու համար նախօրեին Վաշինգտոն էին ժամանել Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության   պատգամավոր Մուրաթ Մերջանը և թուրք-ամերիկյան բարեկամության խմբի նախագահ Սուաթ Քընըքլողլուն:

Թուրքական «Զաման»-ը տեղեկացնում է, որ թուրք պատվիրակությունը  ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատանը հանդես է եկել մամուլի ասուլիսով:

ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ   ամեն գնով պետք է կանխել Ցեղասպանության բանաձևի ընդունումը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

«Արդարություն և զարգացում» կուսակցության   պատգամավոր Մուրաթ  Մերջանն  ասել է, թե բանաձևի քվեարկումը տապալելու համար իրենք պատրաստվում են ուժեղ լոբբինգ իրականացնել:  «ԱՄՆ կոնգրեսականների հետ Մեր հանդիպումներում ընդգծելու ենք, որ այդ բանաձևն օրակարգ բերելը չի ծառայում ոչ ամերիկյան, ոչ թուրքական շահերին, ոչ էլ նպաստում է տարածաշրջանում գործադրված ջանքերին»,- ասել է Մերջանը` հավելելով նաև այն հանագամանքը, որ դրանով կվտանգվի նաև վերջին շրջանում նկատված Երևան-Անկարա որոշակի մերձեցումը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն