Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան

Վրաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական գործընկերը

Մարտ 2, 2010թ. 11:30

verkhniy_lars_906044291Քաղաքագետները շարունակում են քննարկել, թե, արդյո՞ք, Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ սկսելու գործընթացը կարող է վտանգել հայ-վրացական հարաբերություններին:

Նկատենք, որ Վրաստանում այս հանագամանքին սկզբից ևեթ վերաբերվեցին նկատելի խանդով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը, որի տարածքով են անցնում հայկական ապրանքների զգալի մասը, հայ-թուրքաան սահմանի բացման դեպում  կկորցնի իր տրանզիտային դերը:

Սակայն այս ամենով հանդերձ, հայ փորձագետները կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարագավորման փուլը երկար է շարունակվելու և ճիշտ չի լինի այսօր իսկ հայտարարել, թե հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը կարող է հարցականի տակ դնել հայ-վրացական հարաբերությունները: Ավելին, անկախ այն ամենից, թե ինչ ընթացք կստանա Հայաաստան-Թուրքիա հարաբերությունների այս գործընթացը,  Հայաստանի իշխանությունները պետք է ցույց տան, որ Վրաստանը շարունակում է մնալ Հայաստանի   ռազմավարական  գործընկերը:

Այս առումով կարևոր էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում տեղ գտած շեշտադրումները: Վրաստան կատարած այցի ժամանակՍահակաշվիլու հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն իր ելույթում նշեց, որ այս տարին կարող է բեկումնային համարվել հայ-վրացական հարաբերությունների համար, և որ ինքը մտադիր է Վրաստան վերադառնալ կոնկրետ առաջարկներով:  Փաստորեն, ՀՀ  նախագահը այս մտքով ակնարկեց, որ  հայ-թուրքական  հարաբերություններն իրենց հնարավոր զարգացմամբ հանդերձ չպետք է խոչընդոտեն Հայաստան-Վրաստան հարաբերություններին:

Նկատենք, որ Վերին Լարս անցակետի վերագործարկումը ևս դրական քայլ էր` թե’  Հայաստանի, թե’ Վրաստանի համար և հայ-թուրքական հնարավոր համագործակցության համատեքստում այն իր հավասարակշիռ դերը կունենա:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն