Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Ես քեզ, դու ինձ

Մարտ 2, 2010թ. 11:00

0E9C52E0-7875-4AF7-ABEF-DFF08B8A63EE_mw800_mh600Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախապատրաստվում է  իր Միացյալ Նահանգներ կատարվելիք այցին: Այն նախատեսվում է ապրիլի 14-ին: Այցը հստակ նպատակ ունի` հնարավոր բոլոր քայլերով ձախողել Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումը Կոնգրեսում:

Թուրքիայի վարչապետը  որոշել է այս հարցում խնդրել  հրեական լոբբիի  ներկայացուցիչների աջակցությունը:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրեական լոբբիի հետ հանդիպումը խիստ կարևոր է ապրիլի 24-ից առաջ: Եվ  Թուրքիայում մեծ են  հույսերը` հրեական լոբբիի օգնությամբ ԱՄՆ հայկական համայնքի քայլերի դեմ  հակազդելու համար:

Նկատենք, որ հանդիպման վերաբերյալ նախնական պայմանավորվածություն արդեն իսկ  ձեռք է բերվել Թուրքիայի դեսպան Նամիկ Թանայի և ԱՄՆ հրեական հայտնի կազմակերպությունների` ADL, AJC և AIPAC ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Պաշտոնական  Անկարան նույնիսկ խոսում է իր կողմից հնարավոր զիջումների գնալու մասին: Էրդողանը  այդ մասին առավել թափանցիկ կխոսի Վաշինգտոնում գտնվելիս. Թուրքիան Հայոց  Ցեղասպանության փաստի  ճանաչման գործընթացը կասեցնելու դիմաց կբավարարի ԱՄՆ-ի ցանկությանը` ՀՀՊ նախագծի շրջանակներում Թուրքիայում տեղակայել  հակահրթիռային ռադարներ:


Թեգեր` , , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն