Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Ալֆրեդ դը Զայա. Եթե ընդունենք, որ Հոլոքոսթը ցեղասպանություն է, ապա կասկածից վեր է, որ հայերի բնաջնջումը ևս ցեղասպանություն է

Մարտ 2, 2010թ. 13:00

Untitled-2«Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերն առկա են և խնդրով հետաքրքրվող ցանկացած ոք կարող է փաստեր գտնել. որտե՞ղ են Փոքր Ասիայի հայկական գյուղերը։ Որտե՞ղ են եկեղեցիները, վանքերը և գերեզմանները։ Ի՞նչ պատահեց դրանց։ Դրանք անցյալ հազարամյակում ոչնչացվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից։ Սա ակնհայտ և անհերքելի փաստ է։ Չնկատել, անտեսել այս փաստը և համարել, թե տեղի ունեցածը ցեղասպանություն չէ, ոչ միայն մոլորություն է, այլև անազնվություն, անբարոյականություն և էժանագին քաղաքականության արդյունք։

Այնուամենայնիվ, այս փաստն այսօր Թուրքիան  փորձում է հեքել։ Այժմ եկեք անդրադառնանք մի շարք միջազգային իրավական նորմերի, որոնք տարածվում են բոլոր ժողովուրդների և ազգերի վրա։ Եթե ընդունենք, որ Հոլոքոսթը (հրեաների ողջակիզումը) ցեղասպանություն է, ապա կասկածից վեր է, որ հայերի բնաջնջումը ևս նույն տրամաբանությամբ պետք է ցեղասպանություն համարվի։ Անընդունելի է այն պնդումը, թե Հոլոքոսթը վերապրածները պետք է բարոյական և նյութական փոխհատուցում ստանան, մինչդեռ հայերը ոչ։

Միջազգային իրավունքը չպետք է ընդունվի  a la carte։ Այն, ինչ ընդունելի է Հոլոքոսթի պարագայում, պետք Է կիրառելի լինի նաև Հայոց Ցեղասպանության դեպքում։ Ցեղասպանության վերաբերյալ դաշնագիրն ընդունվել Է 1948թ. Հոլոքոսթից երեք տարի անց։ Ոչ ոք կասկածի տակ չի առնում այն փաստը, որ հրեաների ողջակիզումը ցեղասպանություն է, անգամ այն պարագայում, երբ այդ սահմանումը տրվել Է  ex post facto (փաստացի իրողությունից հետո)։ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Հոլոքոսթից 25 տարի առաջ։ Միջազգային իրավունքը չի պարունակում մի այնպիսի հիմնավոր կետ, որով անհնար լինի նշյալ Կոնվենցիայի դրույթները կիրառել Հայոց ցեղասպանության դեպքում։

Շատ կարևոր է ընդգծել այն փաստը, որ հայերի պահանջատիրությունը ցեղասպանության վերաբերյալ 1948թ. դաշնագրի արդյունքը չէ։ Պարզապես, այս դաշնագրով ևս մեկ անգամ շեշտվեց միջազգային իրավունքի առկայությունը, ինչը կրկին հիմնավորեց հայերի պահանջատեր լինելու իրավունքը։ Իսկապես, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Հայոց ցեղասպանության համար պատասխանատուները պետք է կանգնեին միջազգային դատարանի առաջ Նյուրնբերգից դեռևս 25 տարի առաջ։

Աևրի պայմանագրին, մասնավորապես, հոդված 230-ը նախատեսում է, որ այն թուրք պաշտոնյաները, որոնց հրամանով և մասնակցությամբ է իրականացվել ցեղասպանությունը, պետք է կանգնեն միջազգային դատարանի առջև։ Իսկ 144 հոդվածը նախատեսում է հայերի թալանված գույքի փոխհատուցումը։ Եթե նույնիսկ նման միջազգային դատարան երբևէ չձևավորվեր էլ, թուրքական դատարաններն արդեն 1919թ. հաստատել էին Օսմանյան պետության և որոշ կազմակերպիչների անձնական պատասխանատվության փաստը։

Դատապարտվեց միայն երեք պաշտոնյա, մինչդեռ ամենամեծ հանցագործները էնվեր և Թալեաթ փաշաները, կարողացան փախչել, և նրանց նկատմամբ դատավճիռը հեռակա կարգով կայացվեց։ Ինչևէ, դատարանը հավաքել էր վկայություններ և ճանաչել էր օսմանյան ղեկավարների ցեղասպանություն իրականացնելու մտադրությունը։

Այսօր ոմանք հարց են բարձրացնում, թե Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան արդյոք կարելի՞ է տարածել նաև հայերի ցեղասպանության վրա։ Ո՞րն է նման դիրքորոշման պատճառը։ Ամերիկայում այն կոչվում է political ,,red herring,, (բառացի քաղաքական կարմիր ապխտած հարինգ), մի քաղաքականություն, որը տարվում է միտումնավոր՝ մարդկանց շփոթության մեջ պահելու, ուշադրությունը հիմնական խնդրից շեղելու համար։ Այս պարագայում դա արվում է հայերի պահանջատիրության իրավական և արդարացի լինելու խնդրից ուշադրությունը շեղելու նպատակով։ Ուշադրությունը շեղող այս խորամանկ քայլի նպատակն է համոզել, թե հայերի իրավունքի խնդիրը պետք է բխի և պայմանավորված լինի այն հանգամանքով, թե նշյալ դեպքում այն, արդյո՞ք, համապատասխանում է միջազգային կոնվենցիայի դրույթներին։ Հարցին հետևում է մերժումը պատճառաբանությամբ, թե վերոնշյալ Կոնվենցիան հետադարձ ազդեցություն չունի։

Այս դիրքորոշումը որդեգրել են արևմտյան մի շարք թուրքամետ գիտնականներ, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող որոշ կազմակերպություններ, որոնք շահագրգռված են հաճոյանալ ՆԱՏՕի իրենց կարևոր դաշնակցին։ Արևմտյան որոշ լրագրողներ և գիտնականներ ևս ընկել են այս թակարդը։

Նշյալ քաղաքականությունը հետապնդում է մեկ այլ թաքնված նպատակ ևս, այն է համոզել, թե հայոց պսւհանջատիրությունը պետք է բխի իրավական որոշումից առ այն, որ տեղի ունեցածն իսկապես ցեղասպանություն է և ոչ թե պատահական սպանությունների շարք կամ այլ բան։ Նման որոշման բացակայության պարագայում չի կարող բարձրացվել հայոց պահանջատիրության խնդիրը, ուստիև հայերը կմնան ձեռնունայն։ Այս մոտեցումը թերի է, քանզի անտեսում է պատերազմի հանցագործությունների հետևանքներր, իսկ մարդկության դեմ ոճրագործության և պատերազմի հետևանքները նույնն են, ուստի պետությունը պետք է պատժի ոճրագործներին և ռեւսբիլիւոացնի (վերականգնի) տուժածների իրավունքներն ու փոխհատուցում տրամադրի»։

Հատվածներ Ալֆրեդ դը Զայաի  զեկույցից` ընթերցված «Արևմտահայության պահանաջատիրության հիմնախնդիրները» գիտաժողովում:

ArmAr.am

Հայոց ցեղաոսպանություն, Հոլոքոսթ, Օսմանյան Թուրքիա, անբարոյականություն հայերի բնաջնջում, Սևրի դաշնագիր, Նյուրնբերգ, փոխհատուցում


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն