Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Նալբանդյանն ու Մորատինոսը խոսել են նաև արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի մասին

Մարտ 2, 2010թ. 12:10

Minister Nalbandian-Foreign Minister of Spain«ԵՄ նախագահող երկրի ԱԳ նախարարների պարբերական դարձած այցելությունները կովկասյան տարածաշրջան վկայում են Եվրոպայի արեւելյան հատվածին տրվող կարեւորության մասին»,- այսօր ասել է Հայաստան ժամանած ԵՄ նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսը: Նա  Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ  շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ասել, որ ուրախ է Հայաստան այցելել արդեն երկրորդ անգամ:

Իսպանիայի արտգործնախարարը ներկայացրեց Լիսաբոնյան պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները եւ ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առնչվող հարցեր` փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման ուղիներն ու այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ընթանում է արդյունավետ համագործակցություն մի շարք ձեւաչափերով:

Նախարարներ Նալբանդյանն ու Մորատինոսն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Իսպանիայի փոխհարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ որոշում է կայացվել այս տարվա ընթացքում Մադրիդում ՀՀ դեսպանություն հիմնելու վերաբերյալ:

Հանդիպման օրակարգում էին նաեւ տարածաշրջանային հարցեր: Այդ ենթատեքստում նախարար Մորատինոսը վերահաստատեց Եվրոպական Միության անվերապահ աջակցությունը այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին եւ հույս հայտնեց, որ կողմերն առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կվավերացնեն ստորագրված արձանագրությունները ու կշարժվեն առաջ:

Մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն