Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքիայի ԱԳՆ. «ԱՄՆ-ն այս տարի առավել վճռական է տրամադրված»

Մարտ 2, 2010թ. 13:05

Թուրքիայուն ժամ առ ժամ մեծանում է անհանգստությունը կապված մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունուման հետ:

Պետք է նկատել, որ գրեթե ամեն տարի ապրիլի 24-ի նախաշեմին նման իրվիճակ է ստեղծվում, սակայն այս տարին առանձնանում է նրանով, որ այս տարի Անկարայում  առավել հավանական են համարում բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից:

Թուրքական լրատվամիջոցները նույնիսկ նախապատրաստում են թուրք հասարակությանը. վերլուծությունների գերակշիռ մասում շեշտադրվում է այն միտքը, թե Անկարան ամեն ինչի պատրաստ է, նույնիսկ` ամենավատ սցենարին:

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ արդեն իսկ  թուրքական երկու պատվիրակություն  է մեկնել Վաշինգտոն:  Թուրքիայի արտգործնախարարությունը նույնիսկ պաշտոնապես հայտարարել է, որ  այդ բոլոր քայլերը բավարար չեն արդյունքի հասնելու համար, քանի որ ԱՄՆ-ն այս տարի  առավել վճռական է տրամադրված:

Ինճպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 14-ին Վաշինգտոն է մեկնելու Թուրքիայի վարչապետ Էրդողանը հնարավոր բոլոր քայլերով ձախողելու Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը: Եվ որ Թուրքիայի վարչապետը  որոշել է այս հարցում խնդրել հրեական լոբբիի  ներկայացուցիչների աջակցությունը:

Սակայն Թուրքիայում կա լուրջ անհանգստություն, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սառեցումից հետո դժվար թե հրեական լոբբիին սատարի  Թուրքիային:

«Սի Էն Էն թուրք»-ը սակայն նշում է այն  հաղթաթղթերը, որոնք այսօր առկա են Թուրքիայի ձեռքում: Որպես այդպիսին նշվում է .  ԱՄՆ-ն  ունի Թուրքիայի աջակցության կարիքը, մասնավորապես,Աֆղանստանում համագործակցելու,

Իրաքից` Թուրքիայի տարածքով ամերիկյան զինվորներին հետ բերելու, ինչպես նաև ԱՄՆ-Իրան երկխոսություն սկսելու համար, ուր միջնորդի դերում  Միացյալ Նահանգները տեսնում է Թուրքիային:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն