Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հայ օլիմպիականների մեծարման երեկո Վանքուվերում

Մարտ 2, 2010թ. 14:27

Arman Akopian and the Armenian Olympic TeamՓետրվարի 28-ին Վանքուվերի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել 2010թ. Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկների՝ Քրիստինե Խաչատրյանի, Անի-Մատիլդա Սերեբրակյանի, Սերգեյ Միքայելյանի եւ Արսեն Ներսիսյանի մեծարման հանդիսավոր երեկոն: Միջոցառմանը ներկա էին Վանքուվերում բնակվող ավելի քան երկու հարյուր հայեր եւ օտարազգի հյուրեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի հետ կապերի վարչությունը:

Արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Կանադայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը: Նա շնորհավորել եւ շնորհակալություն է հայտնել հայ մարզիկներին Օլիմպիական խաղերին Հայաստանը պատվով ներկայացնելու, սպորտային խառնվածք եւ օլիմպիական ոգուն նվիրվածություն ցուցաբերելու համար:

Արման Հակոբյանը մարզիկներին է հանձնել ՀՀ դեսպանության պատվոգրերը: Պատվոգիր է հանձնվել նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ ի գնահատումն Օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության բարձր մակարդակի ապահովման: Պատվոգիրն ընդունել է հայկական պատվիրակության ղեկավար՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ով իր հերթին Արման Հակոբյանին է հանձնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հուշամեդալը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն