ՀՀ վարչապետ.«Մենք ստեղծում ենք հնարավորություն, որ մեր քաղաքացիները մասնակցեեն կառավարման գործընթացներին»
Այսօր տեղի ունեցավ էլեկտրոնային կառավարման համակարգի ներկայացման շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տարբեր գերատեսչությւոնների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:
Իր բացման խոսքում ՀՀ վարչապետը նշեց, որ համակարգի ներդրումը ՀՀ-ում ժամանակակից կառավարման և կառավարման համակարգի բարեփոխումների բաղկացուցիչ մասն է:
«Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը վերաբերում է հենց կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Եթե դուք ուշադրություն եք դարձրել, նախագահն իր ելույթներում մանրակրկիտ բացում է, թե ինչպիսին պետք է լինի այդ էլեկտրոնային կառավարման համակարգը»,-ասաց Տ. Սարգսյանը:
«Մենք ստեղծում ենք հնարավորություն մեր քաղաքացիների համար մասնակցելու կառավարման գործընթացներին: Նրանք տեղյակ են լինում կառավարության որոշումներին` օպերատիվ ռեժիմով, կարողանում են վերահսկել կառավարության գործունեությունը, մյուս կողմից նրանք հետևում են իրենց նամակներին, բողոքների, հայտերի, լիցենզիաների ստացման գործընթացներին»,-մանրամասնեց Տիգրան Սարսգյանը:
Այս պահին 44 պետական կառավարման մարմիններից 25-ում էլեկտրոնային կառավարման այս համակարգը ներդրված է, իսկ ևս 5-ում կներդրվի 1 ամսվա ընթացքում: Մնացած պետական մարմիններում համակարգի ներդրումը կավարտվի 2011 թվականի ընթացքում:
ArmAr.am












