Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիան Եվրամիությանը ապացուցելու դեռ երկար ճանապարհ ունի

Մարտ 2, 2010թ. 14:05

Nalbandian-Moratinos 02.03.10ԵՄ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար  Միգել Անխել Մորատինոսը այսօր ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց, որ  Իսպանիան  համաձայն է, որպեսզի Թուրքիան մասնակցի Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացին։ «Իսպանիան և Եվրոպական խորհուրդը արդեն ասել են, որ համաձայն են, որպեսզի Թուրքիան մտնի այդ գործընթացի մեջ»: Սակայն,  Իսպանիայի ԱԳ նախարարը նաև ասել է, որ դրա համար  Թուրքիան այդ ընթացքում պետք է Եվրամիությանը ցույց տա և ապացուցի, որ ինքը, որպես պետություն համապատասխանում է Եվրամիության չափանիշներին։ «Այդ ճանապարհին, իհարկե, Թուրքիան քայլ առաջ կանի, եթե մի շարք խնդիրների շուրջ կառուցողական մոտեցումներ ցուցաբերի և կարողանա դրական լուծումներ գտնել հարևանների հետ  հարաբերություններում»,- շեշտել է Միգել Անխել Մորատինոսը:

Ըստ Մորատինոսի` Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին տարածաշրջանի համար դական ազդեցություն կունենա: Նա նաև հավելել է, որ Իսպանիան կշարունակի Թուրքիայի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն