ԱԳ նախարար.«Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորում չի ուզում»
Պատասխանելով իսպանացի լրագրողի հարցին, թե ի՞նչ է անում Եվրամիությունը, որպեսզի օգնի կարգավորել արցախյան հակամարտության լուծմանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, այդ ուղղությամբ Եվրամիությունը, միջազգային կազմակերպությունները կոնկրետ առաջարկություններ են արել:
«Դեռևս 2008թ. Հելսինկիում 56 երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Եվրոպական Միությունը Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն արեց, որում կոչ էր արվում ամրապնդել հրադադարն ու շփման գծից դուրս բերել դիպուկահարների: Սակայն մինչ այսօր, հրադադարի ամրապնդման ու դիպուկահարների դուրս բերման հարցը մնացել է օդում կախված: Հայաստանն ու Ղարաբաղն իրենց համաձայնությունն են տվել, իսկ Ադրբեջանը` ոչ: Դրա փոխարեն, Ադրբեջանն այսօր զբաղված է գրեթե ամեն օր ռազմատենչ հայտարարություններ անելով։
Ի՞նչ քայլեր կարող է իրականացնել Եվրամիությունը, որպեսզի լռեցնի Ադրբեջանի ռազմատենչությունը, քանի որ նման հայտարարությունները խանգարում են բանակցային գործընթացին։ «Եթե կողմերից մեկը հրաժարվում է, ուրեմն այդ կողմը չի ուզում գնալ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
ArmAr.am












